Վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը
Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 07։53-ին։ Նշվել է, որ ավտոբուսում արգելափակված քաղաքացի կա։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում փրկարարարները պարզել են, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին», հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և 26-ամյա Ա․ Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել 51-ամյա ուղևոր Ա․ Ն․-ին։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։