15 / Ապրիլ / 2020 : 17-02

ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Չինաստանը մանրամասն տվյալներ կներկայացնի COVID-19 բռնկման մասին
 

Միացյալ Նահանգները հույս են հայտնել, որ Չինաստանը մանրամասն տեղեկություններ կտրամադրի 2019-ի վերջին նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկման մասին: Երեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարցին, թե ինչու, նրա կարծիքով, Չինաստանը ԱՄՆ-ից օգնություն չի խնդրել վարակի դեմ պայքարի համար դրա տարածման վաղ փուլերում, Պոմպեոն պատասխաել է. «Ես չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու դա չի արվել: Չինացիներն ասում են, որ համագործակցություն են ուզում, եւ մենք նույնպես ուզում ենք դա: Բայց համագործակցելու համար անհրաժեշտ է տեղեկատվություն, տվյալներ եւ թափանցիկություն ունենալ: Սրանք համագործակցության առանցքային տարրերն են»:

«Մենք դեռ սպասում ենք դրան Չինաստանից: Մեզ դեռ տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել այնտեղ,- շեշտեց ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը:- Սա շարունակվում է, եւ տեղեկատվության անհրաժեշտություն մինչ օրս կա: Դա կօգնի կյանքեր փրկել»:

Ավելի վաղ Հոփկինսի համալսարանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 608 հազար դեպք, մահացել է գրեթե 26 հազար մարդ:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների` աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 1.84 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 117 հազար մարդ:

Դիտվել է 5462անգամ
Վերջին լուրեր