20 / Հունվար / 2021 : 12-29

Կարենը հրաշալի ընտանիքի թոռ էր, որդի
 

Սահմանում ապրած ու իր հայրենիքի մեկ այլ սահմանը պաշտպանել գնացած Կարեն Վահրամի Մարգարյանը Խելացի էր, ժպտերես, հարգալից, դաստիարակված՝ հատուկ սեր ու հակում ուներ գիտության հանդեպ։ Անգամ ծառայության ընթացքում ընտանիքի անդամներից գիտական գրքեր էր ուզում։

Ադրբեջանի դեմ մղվող մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող էր:

 

Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր: Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո։ Կարենը օրինակելի ընտանիքի թոռ է, որդի՝ ունի աշխատասեր, ազնիվ ծնողներ,- Yelaket.am-ի հետ զրույցում ասաց համագյուղացիներից մեկը-, ծանր էր ամիսներ անց տեսնել Կարենի ծնողներին՝ հայրը միանգամից ծերացել էր, իսկ մայրը, որին բոլորը գիտեն ուժեղ ու շատ զուսպ կին, լուռ, շատ լուռ չի դիմանում Կարենի կորստին․․․

Մեկ այլ համագյուղացի մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Կարենը բացառիկ խելացի էր՝ դեռ փոքր տարիքից արտակարգ շախմատ էր խաղում, ուներ բարձր ինտելեկտուալ ունակություններ։ Սահմանին գտնվող ու միշտ թշնամու դեմ կռիվ տվող Պառավաքար գյուղը այս պատերազմում այլ զավակներ ևս տվեց՝ հանուն հայրենիքի․․․ կան նաև անհայտ կորածներ և վիրավորներ․․․ բոլորին կանդրադառնանք անուն առ անուն։ Նշենք նաև, որ Պառավաքար գյուղը բազմաթիվ հայորդիներ է տվել նաև 90-ականների պատերազմում՝ քաջարի կռվողներ, որոնցից շատերը զոհվել են, և կան նաև վիրավորներ։

Դիտվել է 31019անգամ
Վերջին լուրեր