Մենք ունենք պայմանավորվածություն, ադրբեջանական և ռուսական կողմերի հետ․ Ավինյանը Երևան-Կապան ավտոճանապարհի անվտանգության մասին

Հայկական կողմը Երևան-Կապան ավտոճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:
«Այս պահի դրությամբ՝ այն ճանապարհային հատվածի մասին, որի մասին դուք խոսեցիք, մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը:
Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել:
Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ խնդիր չունենք, միջադեպ չենք ունեցել և հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու»,- ասաց Ավինյանը: