Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք
Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, մի խորացեք թե ո՞ր մարդահամարով քանի՞ տոկոս հայ ու քանի տոկոս թուրք ա ապրել Շուշիում (մենք բոլորս գիտենք, որ հայերի թիվը Շուշիում պակասել է 1920 թվականի հայերի ջարդերի հետևանքով): Շուշին եղել ա Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս և այդպիսին էլ մնալու էր, եթե բորենիների արկածախնդրությունը չլիներ:
Բանակցությունների սեղանին քննարկվում էր Շուշի փախստականների վերադարձ նույն քանակով ինչ Շահումյանի շրջան հայ փախստականեր պիտի վերադառնային: Նույնիսկ եթե փախստականները վերադառնային Շուշի ու հայերից շատ լինեին դրանից Շուշին ադրբեջանական չէր դառնալու:
Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք»: