Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 19-31

Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն կտրամադրվի. Նիկոլ Փաշինյան

Մենք այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին: Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 
Վարչապետն ասաց, որ 8-րդ միջոցառման շահառու են դառնալու նաև մարմնամարզական կենտրոնների աշխատողները, տրանսպորտի ոլորտի աշխատողները. «Մենք նաև որոշում ենք կայացրել աջակցություն տրամադրել նպաստառու ընտանիքներին: Այդ ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Այդ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերը հոգալուն, իսկ մնացածն առձեռն կտրամադրվի նրանց»:

Դիտվել է 4731անգամ
Վերջին լուրեր