«Միմինո» ֆիլմի դրվագներից մեկն արտացոլող նկար. Արա Այվազյանը վրացի իր պաշտոնակցին նվեր է մատուցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանիին նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար։
«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»,- ասել է Արա Այվազյանը։
Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ», – ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
