15 / Ապրիլ / 2020 : 20-06

Ահազանգեր կան՝ Հայաստանի սահմաններից դուրս մահացածների և տեղափոխվածների հարազատները չեն կարողանում իմանալ՝  իրենց հարազատն է, թե՝ ոչ  մահացածը /տեսանյութ/


 Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրացրեց Հայաստանի սահմաններից դուրս մահացածների հարցը, ում դին տեղափոխվում է Հայաստան: Միքայելյանը նշեց, թե ահազանգեր կան, որ տեղափոխված քաղաքացիների հարազատները չեն կարողանում իմանալ՝ իրենց հարազատն է, թե՝ ոչ: Նա ցանկացավ իմանալ, թե ինչպես կարելի է անել, որ քաղաքացիները համոզվեն, որ մահացողն իրենց հարազատն է:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ հարցին կպատասխանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արի, արի, քեզ եմ ման գալիս»,-ասաց Միքայելյանը:

Նախարար Թորոսյանն ասաց, թե պարետի ցուցումով կարգավորում կա, որի համաձայն բեռները չեն բացվում, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել վարակումը. «Ես ամբողջ լոգիտսիկ շղթան լավ չեմ պատկերացնում, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողներն ու ստացողները հանգուցյալի հարազատները պետք է լինեն և տեղափոխման պահից ինչ-որ ինդենտիֆիկացիոն փաստաթղթեր պետք է լինեն: Ենթադրում եմ, որ առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է մնա, միգուցե փորձենք ինդետիֆիկացիոն պրոցեսը կազմակերպել առանց բեռը բացելու»:

 
Միքայելյանը հայտարարեց, որ մի քանի ամիս առաջ դեպք է եղել, երբ ռուսի են ուղարկել Հայաստան. «Մարդիկ նույնիսկ պատրաստ են տուգանքը վճարել ու բացել, որպեսզի համոզվեն՝ իրենց հարազատն է, թե՝ ոչ: Ես չէի էլ ուզի այս հարցը հնչեցնել, սակայն ինձ քիչ առաջ էլ զանգեցին: Հարցը պետք է մի ձևի կարգավորել»:

Թորոսյանը նշեց, որ հասկանում է հարցի լրջությունը. «Կփորձենք մշակել ինդետիֆիկացիան կազմակերպելու նոր տարբերակ»:

Մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 2884անգամ
Վերջին լուրեր