Ռուս մասնագետներն առաջին անգամ ստացել են կորոնավիրուսի բրիտանական շտամի լուսանկարը

«Ռոսպոտրեբնադզորի» Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի մասնագետներն աշխարհում առաջինը ստացել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատկերը, այս մասին հայտնում է գործակալության կայքը:
«Վիրուսի լուսանկարը մանրադիտակի տակ է արվել՝ նոր կորոնավիրուսի այս տարբերակի հատկությունների շարունակական ուսումնասիրության շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ:
Նմուշը ստացվել է դեկտեմբերին COVID-19-ով տառապող հիվանդից:
Վիրուսի լուսանկարն արվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով՝ 100 հազար անգամ խոշորացմամբ:
