25 / Հունվար / 2021 : 15-13

Ռուս մասնագետներն առաջին անգամ ստացել են կորոնավիրուսի բրիտանական շտամի լուսանկարը

«Ռոսպոտրեբնադզորի»  Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի մասնագետներն աշխարհում առաջինը ստացել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատկերը,  այս մասին հայտնում է գործակալության կայքը:

«Վիրուսի լուսանկարը մանրադիտակի տակ է արվել՝ նոր կորոնավիրուսի այս տարբերակի հատկությունների շարունակական ուսումնասիրության շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ: 

Նմուշը ստացվել է դեկտեմբերին COVID-19-ով տառապող հիվանդից:

Վիրուսի լուսանկարն արվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով՝ 100 հազար անգամ խոշորացմամբ:

yelaket.am

Դիտվել է 5812անգամ
Վերջին լուրեր