Կառավարության նիստը ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 21-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,
- Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,
- Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին,
- Մեկ անձից գնման ընթացակարգով կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին,
- «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին եւ այլ հարցեր: