Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունվար / 2021 : 11-30

Ռուսաստան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է գրանցվեն հատուկ հավելվածում

Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Այս մասին այսօր հունվարի 27-ի  կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։

Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ ընդգրկված են մի շարք լաբորատորիաներ:

Քաղաքացին ներբեռնելով իր հեռախոսի մեջ համապատասխան հավելվածը՝ «Ճամփորդում եմ առանց կորոնավիրուսի», (Путешествую без COVID-19), կտեսնի այն լաբորատորիաները, որտեղ կարող է թեստ հանձնել: Եթե թեստի պատասխանը բացասական է լինում, քաղաքացիները հավելվածով տեղեկանում են դրա մասին»:

«Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հավելվածը իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստը արվել է մինչև 72 ժամվա ընթացքում և կանաչ պատուհանը ունենալու դեպքում միայն կարող են ճամփորդել»,-նշեց Ավանեսյանը։

yelaket.am

Դիտվել է 87089անգամ
Վերջին լուրեր