Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները կստանան 500 հազար դրամ աջակցություն

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:
Առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով։
Նախագիծը չի վերաբերում 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց, ովքեր արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:
Նախարարը նշեց՝ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները:
«Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասաց Առաքելյանը:
Վիրավորում ստացած անձանց շարքում ներառվում են բոլորը, ոչ միայն զինծառայողները, այլև կամավոր, աշխարահազորային։