Ռոնալդուն հետախուզման մեջ է

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուրջ խնդիրների առջև է կանգնել:
Պորտուգալացին հունվարի 27-ին ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան արարողությունը կազմակերպել էր Իտալիային մոտ գտնվող քաղաքում՝ Կուրմայորում և հատել էր երկրի սահմանը՝ այդպիսով խախտելով նաև Իտալիայում հաստատված կանոնակարգը, ըստ որի՝ չի կարելի դուրս գալ Թուրինից և Իտալիայից՝ առանց հատուկ թույլտվության:
Հաղորդվում է, որ այժմ Ռոնալդուն հետախուզման մեջ է և նրան տուգանք է սպառնում: