ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։