31 / Հունվար / 2021 : 13-46

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է կորած համարվող 15-ամյա տղայի դին

 

Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

ԱԻՆ

Առնչվող հրապարակումը

Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը 

Դիտվել է 65113անգամ
Վերջին լուրեր