Սոֆյա Հովսեփյանը օրեր առաջ վերադարձած շիրակցի գերիների մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելիներս, այսօր այցելել եմ օրեր առաջ վերադարձած շիրակցի գերիների ընտանիքներին։ Գերիներին վերաբերող հարցերը որպես կանոն չեմ տեղեկացնում և չեմ գտնում նպատակահարմար այս մասին խոսել, քանի որ զգայուն և նուրբ թեմա է, բայց գործել եմ առաջին օրից և շարունակելու եմ։ Լիազորված չեմ որպես հանձնաժողովի անդամ, բայց գործում եմ որպես պաշտոնյա՝ փորձելով առավելագույն մասնակցությունն ունենալ այն հարցերում որտեղ նպատակահարմար է։
Կարևոր եմ համարում տեղեկացնել մի հանգամանք , որ բոլորը վստահեցնում են , թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության չեն ենթարկվել։ (Հույս ունեմ, որ պատասխանատու մարմինները այս հարցը խորը կուսումնասիրեն)։
Բարի վերադարձ մեր մյուս գերիներին և խաղաղություն ու համբերություն իրենց ընտանիքներին»։