02 / Փետրվար / 2021 : 09-49

 Արցախի կարգավիճակի հարցը կրկին օրակարգ պետք է բերվի

 

«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտ, որ ներկայումս գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, հունվարի 30-ին բացվեց հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Մոնիթորինգն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով:

Արցախյան պատերազմի ընթացքում անօդաչու սարքերի կիրառությունը եւ դրանց ունեցած ազդեցությունը պատերազմի ելքի վրա բավականին մեծ էին։ Այդ առումով մոնիթորինգային աշխատանքների իրականացումը անօդաչու սարքերի միջոցով իր մեջ քողարկված վտանգներ էլ ունի։ Փորձագետների դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական տանդեմը այն կարող է ծառայեցնել նաեւ այլ նպատակներով, որի մասին չի բարձրաձայնվում։

Ռազմի դաշտում կրած պարտությունը չի նշանակում, որ պետք է դադարեցնենք գոյության համար պայքարը՝ հանձնվելով թշնամու քմահաճույքին։ Այսօր, երբ Արցախի կարգավիճակի հարցը փորձ է արվում մոռացության տալ, Հայաստանի ազգային-պետական շահերից է բխում այն օրակարգում պահել՝ որպես գլխավոր եւ առանցքային խնդիրներից մեկը...»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք հայաստանի հանրապետություն օրաթերթի այսօրվա համարում։

 


 

 

 

Դիտվել է 6583անգամ
Վերջին լուրեր