«Նաիրիտ» գործարանում 41-ամյա տղամարդն աշխատանք կատարելիս 3-րդ հարկից ընկել է ու մահացել
Փետրվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մամոյանն էր, նա նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, «Նաիրիտ» գործարանում աշխատելիս, 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։