02 / Փետրվար / 2021 : 16-13

«էդ էլ իմ լավությունը». Հրանտ Մաթևոսյան 

– Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը:
– Ինչպե՞ս ամենածանր բանը:
– Էնպես:
– Դե, արճիճը:
– Այդ արճճից ծանրը լավության ծանրությունն է. ես քո տանը ոչխարի երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, և քայլում եմ ու մտածում, որ քո տանը երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, ոչխար եմ տեսնում՝ հիշում եմ, միս եմ տեսնում՝ հիշում եմ, հովիվ եմ տեսնում՝ հիշում եմ, խաղող եմ տեսնում՝ հիշում եմ: Անընդհա՛տ հիշում եմ: Ծա՜նր է երախտագիտության զգացումը: Քանի՜ անգամ ես լսել՝ «էդ էլ իմ լավությունը»: Քանի՜ անգամ ես ինքդ ասել: Այդպես է, միասին են՝ երախտագիտություն-երախտամոռություն: Արճիճը սրանց մոտ թեթև է, և ուրեմն ես գերադասում եմ խանութի երշիկը իմ կոպեկներով:

ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ «Մենք ենք, Մեր սարերը»

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Փետրվար / 2021 : 16-13
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 78166անգամ
Վերջին լուրեր