14 / Փետրվար / 2021 : 17-10

«Ինչո՞ւ ինձ սիրեցիր». Պարույր Սևակ

Գեղանկար՝ Կոնստանտին Սոմով (1869-1939), «Սիրահարվածներ» (1910), կտավ, յուղաներկ:

 

Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
– «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:

Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:

 

Գեղանկար՝ Արշակ Ֆեթվաճյան (1863-1947), «Անսպասելի հանդիպում Վենետիկի Սուրբ Մարկոս եկեղեցում», թուղթ, ջրաներկ:

 

Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:

Գեղանկար՝ Սարգիս Խաչատուրյան (1886-1947), «Երկու սիրահարներ», կտավ, յուղաներկ:

Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի…

Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար:

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿ

«ԻՆՉՈՒ ԻՆՁ ՍԻՐԵՑԻՐ», 1946թ.

ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

«ՍԵՐԸ՝ ԱՐՎԵՍՏՈՒՄ» 

Author's cover photo
Ամսաթիվ 14 / Փետրվար / 2021 : 17-10
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 29199անգամ
Վերջին լուրեր