Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 3-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Դավիթ Բեկ փողոցի 1-70 առանձնատների ջրամատակարարումը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Դավթաշեն 2-րդ թաղամասի 1-ից 21, 27-ից 47 շենքերի, ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: