Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2021 : 13-24

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայ պաշտոնյաների և 300 հայերի նկատմամբ, իսկ մեր դատախազությունը ադրբեջանցի մեկ մարզական մեկնաբանի նկատմամբ. Թագուհի Թովմասյան

Ադրբեջանը պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային հետախուզում է հայտարարել մեր հայրենակիցների նկատմամբ՝ Արցախի նախագահի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի, Դավիթ Բաբայանի, Արման Բաբաջանյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ և ևս 300 հայերի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարարի Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փոխարենը մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է մտածում Կառավարությունը իրավական հավասարակշռություն ստեղծելու համար, որ մենք կարողանանք ադեկվատ պատասխանել այս իրավական հարձակմանը»,- հարցրեց պատգամավորը:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ քննարկում ունեցել են, թե ինչ մարտավարություն կարող է ունենալ ՀՀ-ն: «Ինքնանպատակ չէ ո՛չ գործի քննությունը, ո՛չ մարտավարության ընտրությունը, ո՛չ էլ հետախուզում հայտարարելու գործիքը օգտագործելը, դա պետք է նպաստի դրված նպատակների իրականացմանը»,- ասաց նա և նշեց, որ ավելի կոնկրետ հարցին կարող է պատասխանել դատախազությունը:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ պատերազմից հետո երեք ամսվա ընթացքում ընդամենը քննարկում է տեղի ունեցել: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այս բալանսն ապահովվել է, ուղղակի այն սպառնալիքով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կհայտարարի հետախուզում: Նա հարցրեց, թե ինչ կաշկանդվածություն ունենք, իսկ Ռուստամ Բադասյանը կրկին նշեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել:

 

Դիտվել է 14284անգամ
Վերջին լուրեր