Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայում տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինացի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է Հարավային Ամերիկայում ֆուտբոլի տասնամյակի լավագույն խաղացող։
Այս վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով խաղում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»:
Երրորդը բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն է, ով այժմ խաղում է «Սան Պաուլույում»:
Եվրոպայում նույն այս վարկածով տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է Թուրինի «Յուվենտուսից»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, երրորդը՝ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ գերմանացի Մանուել Նոյերը: