04 / Փետրվար / 2021 : 11-42

Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով. վարչապետ
Հայաստանի Կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, թողարկվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով: Սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ թողարկումը ամենևին էլ արտառոց կամ արտահերթ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում:

«Կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 է, որը նույնպես շատ հաջող է գնահատվում»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է 8034անգամ
Վերջին լուրեր