Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 10-58

Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել. իրականացվում է սահմանների ճշգրտում

Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Այս մասին գյուղապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:

«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։

Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը,- գրել է նա:

Դիտվել է 31611անգամ
Վերջին լուրեր