05 / Փետրվար / 2021 : 13-59

Տիգրանաշենը դատարակելու ու Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ լուրերի մասին․ Հայտարարություն

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում  Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում:

Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:

Դիտվել է 48461անգամ
Վերջին լուրեր