Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 19-23

Երևանում շահագործման է հանձնվել նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին

Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին: Այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

«Հարգելի՛ աջափնյակցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին»,- ասված է գրառման մեջ:

Դիտվել է 28947անգամ
Վերջին լուրեր