10 / Փետրվար / 2021 : 10-15

Ընդլայնվում է սոցիալական փաթեթի ծածկման տիրույթը

«Զարգացող երկրներում պետական համակարգի աշխատակիցների համար սահմանված են տարբեր արտոնություններ եւ աջակցության ծրագրեր, որպեսզի կանխեն որակյալ կադրերի արտահոսքը եւ նպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նման արտոնություններ են սահմանվում հատկապես քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների համար, ում արգելվում է, բացի պետական աշխատանքից, այլ վճարովի աշխատանք կատարել:

Հանրային մարմինների աշխատակիցներին աջակցելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութունը մշակել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակն է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 9766անգամ
Վերջին լուրեր