Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2021 : 16-13

Պատերազմի և հետպատերազմյան շրջանում իշխանությունը օգտագործել է «ստի» հոգեբանություն. հոգեբան

Նիկոլ Փաշինյանը օգտագործում է աչքակապության մեթոդը, որպեսզի իրականացնի այն ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել: Այս մասին կայացած ասուլիսի ընթացքում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Ըստ Ծատուրյանի՝ հասարակությունը հիասթափված է և 2018 թվականի հեղափոխությունից հետո պատրաստ չէ փողոց դուրս գալ:

Հոգեբանի կարծիքով՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանում իշխանությունը օգտագործել է «ստի» հոգեբանություն:

«Ստի հոգեբանությունը հոգեբանության ճյուղերից մեկն է: Այսօրվա ստի կարգախոսը կարող է լինել  #հաղթելուենք հեշթեգը, երբ ազգը պահվում էր այն իրավիճակում, որ սուտ կարգախոսը մտնում էր մեր մեջ, անձինք գնում էին ռազմաճակատ, դրսից ահռելի գումարներ էր ուղարկվում, բոլոր տիրույթներում ահռելի մասնակցություն կար, մեզ տալիս էին բացարձակ սուտ տվյալներ, և մենք մինչ օրս չգիտենք՝ քանի զինվոր է զոհվել, ասեցին հաղթում ենք, երբ Շուշին գրավված էր: Շատերը ասում են՝ բա պետք է այսպես լիներ, արդյո՞ք մենք եղել ենք այդքան սուտասան ազգ, որ այս սուտը դարձել է նորմա»,- ասաց բանախոսը:

Ծատուրյանը մեկնաբանում է, որ մարդիկ ստի մթնոլորտում ապրելով՝ այլևս չեն կարողանում իրավիճակի վերաբերյալ վերլուծություն կատարել․ «Ես ամեն օր աշխատում եմ որդեկորույս մայրերի հետ, հաշմանդամություն ստացած զինվորների հետ, մարդկանց, ում մինուճար տղան բանակից չի վերադարձել, այս անձինք գտնվում են բարդ իրավիճակում, ելք չեն տեսնում, դրա հետ մեկտեղ ամեն օր լսում են սուտը»:

Դիտվել է 12287անգամ
Վերջին լուրեր