Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է
Հայկական մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է:
Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ծնվել է Ղարաքիլիսայում, 1929 թվականի փետրվարի 11-ին: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է 1954 թվականից:
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի կրկնակի, Ասիական խաղերի ու Եվրոպայի չեմպիոն է։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչել է «Ազարյանական խաչ»:
Ալբերտ Ազարյանը ՀՀ օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։