11 / Փետրվար / 2021 : 11-40

Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է

Հայկական մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 92 տարեկան է:

Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ծնվել է Ղարաքիլիսայում, 1929 թվականի փետրվարի 11-ին:  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է 1954 թվականից:

ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի կրկնակի, Ասիական խաղերի ու Եվրոպայի չեմպիոն է։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչել է «Ազարյանական խաչ»:

 

Ալբերտ Ազարյանը ՀՀ օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։

Դիտվել է 25860անգամ
Վերջին լուրեր