«Այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են». Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են ու «ամեն առավոտ լույսը բացելով՝ ինչ-որ մեկի գլխին բերում են այդպիսի պատմություն: Դուք հիմա սա բերել եք, որովհետեւ չոքել է ձեր դո՞ւռը»։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծ, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել՝ վիրավորանքի համար սահմանելով 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն: Գործադիրը առաջարկում է փոխհատուցման չափերը այդքան չբարձրացնել և սահմանափակվել վիրավորանքի համար սահմանելով 2 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 3 մլն։
«Այ, իմ սիրելի գործընկերներ, այս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին: Ես կողմ եմ, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պատասխանատվություն լինի, որ պետք է քրեականացնել, բայց սա որտեղի՞ց եկավ: Այս դահլիճում նստած մարդկանցից շատերը տարբեր ժամանակներում լսել են իրենց, իրենց ծնողների, իրենց կանանց, երեխաների, մերձավորների մասին այնպիսի սարսափեի բաներ, ձեր խոնարհ ծառան էլ ներառյալ, որ երբեմն մտածում ես՝ բա արժի՞ դրանից հետո շարունակել գործունեությունդ»:
Ուրիխանյանն ասաց, որ մշակույթ, կուլտուրա, կարգ, ամեն ինչ մոռացվել է. «Երեկ արթնացա ու իմացա, որ մահացել եմ նախորդ օրը, դուք գիտեի՞ք սրա մասին»:
Նշենք, որ այժմ վիրավորանքի համար գործում է 1 մլն դրամ, իսկ զրպարտության համար 2 մլն դրամ փոխհատուցման չափը։
Մանրամասները տեսանյութում։