Մենք ռազվեդչիկ գտել ենք, ով պատրաստ է եղել մտնի 30 երեխուն անտառից հանի. անհետ կորածի հարազատ
Եթե մեկ խելացի ռազվեդչիկ լիներ, կմտներ անտառ այդ երեսուն երեխուն կհաներ: Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Այս պահին հարազատները գտնվում են կառավարության մոտ:
Ղուկասյանն ասաց, որ ռազվեդչիկին էլ տվել են իրենք: Հարցին, թե ինչու չարեցին, նա ենթադրեց, որ իրենց պետք չէ, պետք է իրենց հարցնել. «Մենք ռազվեդչիկ գտել ենք, ով պատրաստ է եղել մտնել անտառ: Չեն թողել: Մեզ ասացին՝ մենք պատասխան տալո՞ւ ենք, եթե նրա հետ մի բան լինի: Ես ինչպե՞ս կարող եմ դրա համար պատասխան տալ: Բայց ծնողները չպետք է ռազվեդչիկ գտնեն, դա պետք է պետությունն աներ: Ինչո՞ւ չեն արել»:
Ղուկասյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ բոլոր հարցերը բարձրացրել են.«Այդ մարդիկ միայն ասում են, որ անում են: Հեռախոսազանգը, որ հիմա հեռախոսի մեջ էր, լսել եք, երեխան զանգում ու ասում է, որ շրջափակման մեջ են, տեղանքն էլ ասում է: Ինչո՞ւ չեն գնացել հանել: Դրա համար էլ մի քանիսը ծեծ են կերել: 30 քանի հոգի են եղել այդ զանգի պահին: Ես 3 րոպե հետո տեղանքը նշելով ասել եմ: Չէին կարողանում բերել, թող ասեին ես գնայի բերեի»:
Մանրամասները տեսանյութում։