Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2021 : 15-15

 Պատերազմից հետո 30 թարմ խփված դիակներ տվեցին՝ ժնջիլները վզներին. անհետ կորած զինծառայողի հարզատ (տեսանյութ)

Այսօր կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Կառավարության անգործությունը որ ասում ենք, հենց այնպես չենք շեշտում, քանի որ նոյեմբերի 23-ին՝ պատերազմից հետո զանգում է Կարախանյան Հարութը, ասում, որ էսինչ-էսինչ կվադրատում, էսքան երեխա կա, երեխեքը զանգ են տալիս, կապը ստեղծում են, ասում են էստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն, էդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփված հետո տվել մեզ։ Դուք երևի չեք տեսել էդ մարմինները, ժնջիլը վզին քցած են հետ տվել»։

Նա շեշտեց, որ եթե այս իշխանությունները քայլեր ձեռնարկեին, այսօր այդ երեխաները կարող էին ողջ-առողջ տանը լինել. «Չարեցին, թուրքերը գտան, խփեցին, սպանեցին, բերեցին, ասեցին առեք ձեր երեխեքին»։

«Ես ասում էի մի պրոֆեսիոնալ, խելացի ռազվետչիկ մտներ անտառ, էդ 30 երեխուն կհաներ։ Ռազվետչիկին էլ տվել էինք, էդ էլ չարեցին։ Գնացել ռազվետչիկին գտել ենք, ասել ենք՝ էս մարդը պատրաստ է իր ամեն ինչով մտնի անտառ շաբաթով ապրի անտառում, էդ մարդը կարող էր անել, չեն թողել»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

 


 

 

Դիտվել է 105175անգամ
Վերջին լուրեր