11 / Փետրվար / 2021 : 17-25

Իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել․ Արսեն Թորոսյանը՝ անհետ կորած և գերեվարված հարազատների հետ հանդիպման մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,

Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:

 

Առնչվող հրապարակումը

Արսեն Թորոսյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին ասել է՝ պետք է շնորհակալ լինեք, որ գոնե այդ 5 հոգին եկել են (տեսանյութ) 

Դիտվել է 13660անգամ
Վերջին լուրեր