Կապանի 70 տոկոսը դիպուկահարի նշանառության տակ է. Բագրատյան

Սյունեցիները մեղք են: Կնայեն մեզ, երբ օգնություն չեն ստանա, կամ կհայտարարեն ինչ-որ հայտարարության մասին, կամ էլ կհաշտվեն թուրքերի հետ լծի տակ ապրելուն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
«Այն դիրքը, որը Կապանի վրա հանձնված է, այնպիսի դիրք է, որ կարիք չկա Կապանի վրա ռումբ գցելու: Քաղաքի 70 տոկոսը գտնվում է ուղիղ դիպուկահարի նշանառության տակ:
Եթե թուրքերի, ադրբեջանցիների դեմ խոսեք, ձեզ ձեր բնակարանում կարող են սպանել: Անհնար է այդպես ապրել, երբ թուրք սահմանապահը հայ կնոջն ասում է՝ ինչու լվացքդ մաքուր չես արել, կեղտոտ է: Դիտողություն է անում էլի, ախպերանում է կամաց-կամաց»,-ասաց նա: