Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2021 : 17-09

Այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին, հերոսին վիճակված չէր ներկա գտնվել դստեր պսակադրությանը

«Այսօր տեղի ունեցավ պատերազմում զոհված հերոս կապիտան Իշխան Պետրոսյանի դստեր` Թագուհու պսակադրությունը: Այս օրվան Իշխանը սպասում էր հոգու թրթիռով, հայրական սրտի ողջ ջերմությամբ և ոգևորությամբ պատրաստվում էր դստեր հարսանիքին: Բայց…. Եղավ պատերազմ, հայրենիքը Իշխանին կանչեց ու տարավ դեպի անմահություն:

Նրան վիճակված չէր ներկա գտնվել այդ պսակադրությանը, և այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին: Իսկապես որ, նայել առանց արցունքների այս տեսարանին` հնարավոր չէ:

Սրտանց շնորհավորում եմ Թագուհուն և Աշոտին ընտանիք կազմելու առթիվ և մաղթում անսպառ երջանկություն»:

Անի Կարապետյան

Դիտվել է 200518անգամ
Վերջին լուրեր