12 / Փետրվար / 2021 : 18-51

Նիկոլը մասնատում է բանակը, միասնական բանակ չպետք է լինի, որովհետեւ դա Ադրբեջանի պատվերն է․ Բագրատյան

Այսօր պատգամավոր Հայկ Գեւորգյանը ասում է՝ 21 կիլոմետր Գորիսի հատվածում իրենցն է: Պարզվում է՝ մենք Ադրբեջանի հողում ենք ապրում, պարզվում է Սյունիքն  ադրբեջանական է, իսկ մենք չգիտենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը հողերը  հանձնելու պատասխանատուներին համարում է վարչապետ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին  ու ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Այս երկրում  չի եղել զորակոչ, երկու օր զորակոչ է եղել եւ կամավորականներին տարել, լցրել են ադրբեջանցիների բերանը: Մենք մի կերպ   բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա իրենք բանակը նորից ջոկատ են սարքում, Նիկոլը մասնատում է բանակը, միասնական բանակ չպետք է լինի,  որովհետեւ դա Ադրբեջանի պատվերն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Դիտվել է 13344անգամ
Վերջին լուրեր