Ովքեր են զինծառայությունից ազատված Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները

ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ հիմնավորման, նշված ֆուտբոլիստներին կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ տարկետում էր տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:
«Քանի որ Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի և Արմեն Համբարձումյանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ: