18 / Փետրվար / 2021 : 12-33

Ովքեր են զինծառայությունից ազատված Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները

ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Ըստ հիմնավորման, նշված ֆուտբոլիստներին կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ  տարկետում էր տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

«Քանի որ  Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի և Արմեն Համբարձումյանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ:  

Դիտվել է 9684անգամ
Վերջին լուրեր