19 / Փետրվար / 2021 : 12-17

Ջուր ունենալու համար ձյունն են հալեցնում․ Ակներում 2 ամիս է՝ ջուր չկա

Ակների միջնակարգ դպրոցի սանհանգույցը վերջերս է հիմնանորոգվել, բայց լիարժեք չի շահագործվում։

Արդեն մի քանի ամիս է՝ դպրոցի շենքում ջուր չկա, իսկ գյուղի բնական աղբյուրներից  հնարավոր չէ ամեն օր այնքան ջուր բերել, որ բավականացնի սանհանգույցի օգտագործմանը։

Տեղումների ժամանակ դպրոցի տեխնիկական աշխատողները բակից ձյունը դույլով ներս են տանում և հալվելուց հետո ջուրն օգտագործում սանհանգույցի համար։

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 7818անգամ
Վերջին լուրեր