19 / Փետրվար / 2021 : 16-42

Բուֆոնը 5 հազար եվրո տուգանք կվճարի 

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը տուգանվել է «Պարմայի» հետ խաղում հայհոյախառն արտահայտություններ օգտագործելու համար: Այս հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 19-ին և ավարտվել թուրինցիների հաղթանակով՝ 4-0:

 

Դարպասապահը պետք է 5 հազար եվրո վճարի: Բուֆոնին կարող էին որակազրկել մեկ խաղով, բայց որոշել են տուգանել: Ա սերիայի ակումբներն առաջին անգամ չեն պատժվում հայհոյանքների համար. ընթացիկ մրցաշրջանում ավելի վաղ որակազրկվել էին «Ռոմայի» պաշտպան Բրայան Կրիստանտեն և «Լացիոյի» կիսապաշտպան Մանուել Լացարին:

Դիտվել է 8207անգամ
Վերջին լուրեր