ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դավիթ Ավագյանը։
«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը»,֊գրել է փաստաբանը։