«հայ զինվորը թուրը ձեռքին՝ թուրք ասկյարի անկենդան մարմնի վրա ոտքը դրած և Հայաստանի պետական եռագույն դրոշը վերև պարզած»:

Հայաստանի ճանաչմանը նվիրված 1920 թվականի բացիկ
«1920 թվականի հունվարի 19-ին Ազգերի լիգայի (ներկայիս ՄԱԿ-ի նախատիպը) բարձրագույն խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին փաստացի ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի գավառը և Սուրմալու-Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելին, ինչպես նաև Սյունիքն ու Արցախը:
Նորանկախ երկրի համար այդ կարևորագույն իրադարձության վերաբերյալ թողարկվեցին հատուկ բացիկներ: Ներկայացվող բացիկի վրա գրված է. «Կեցցէ՜ Հայաստան: Յիշատակ Հայկական Հանրապետութեան ճանաչման, 19 Յունվար 1920»: Նկարում պատկերված է հայ զինվորը թուրը ձեռքին՝ թուրք ասկյարի անկենդան մարմնի վրա ոտքը դրած և Հայաստանի պետական եռագույն դրոշը վերև պարզած:
Բացիկի հեղինակը նկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է»:
Գրառում՝ Ռուբեն Շուխյանի


Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։