Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 17-27

Սկսում ենք նոն-ստոպ ակցիաներ, 4 ուղղություններով կշարունակենք. Իշխան Սաղաթելյան

Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ, նոր էջ ենք բացում ՀՀ ժողովրդի պատմության մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երկրորդ, միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման, պետք է դարձնենք համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած Նիկոլը եւ Նիկոլի իշխանությունըօր ու արեւ չպետք է ունենա Հայաստանում:

Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղությունը շարժվումէ  դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, եւ հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները»,-հայտարարեց նա: 

«Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետեւողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանության հեռացմանը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքից հետո, հավաքվածները սկսեցին շարժվել այդ 4 ուղղություններով:     

ՈՒՂԻՂ   

Դիտվել է 16413անգամ
Վերջին լուրեր