Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 17-38

 Վարկերը պետք է սառեցվեն, թոշակները  բարձրացվեն․ Ծառուկյանի ելույթը հանրահավաքին 

Ես այսօր այստեղ եմ՝ ասելու իրականությունը, ասելու ճիշտը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Դուք գիտեք, բոլոր ժամանակահատվածում, ինչքան որ ես քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին ես սուտ չեմ ասել, ինչ որ ասել  եմ, ես իմ խոսքի տերն եմ եղել»,-ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի խոսքով, պետք է իշխանությունը քաղաքացիների համար որոշ զիջումներ անի, այդ թվում՝ վարկերի հետ կապված։ «Հավաքվածներից կա՞ մարդ, որ վարկ չունի։ Եթե մարդը պետք է վարկ փակի, տնտեսական ճգնաժամ է, աշխատանք չկա, գործ չկա, փող չկա, ճգնաժամ ա, չի կարողանում իր երեխային կերակրի, չի կարողանում գազի և հոսանքի փողը վճարի, մարդը ո՞նց անի։ Վերջին ապրուստ գրավ է դրել, որ ինքը գումար հայթայթի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով, իրեն մի շարք քաղաքացիներ են մոտեցել՝ բողոքելով թանկացումների, դրամի արժեզրկումից։

«Մարդը սպառողական վարկ է վերցրել, չի կարողանում վարկը փակի, ուրեմն էն վերջին ունեցվածքը ձեռքից պետքա առնեն․․․ Այսօր թոշակները պետք է բարձրացվի, որ մարդիկ կարողանան գոյատևել»,-նշեց Ծառուկյանը։

Ծառուկյան նշեց, որ դանակը հասել է ոսկորին։

Նա խոսեց նաև անհետ կորած զինծառայողների, նրանց ծնողների խնդրի մասին։

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 37991անգամ
Վերջին լուրեր