23 / Փետրվար / 2021 : 13-57

«Մայր բառի համը մի քիչ ուրիշ է». Հենրիկ Բաբաջանյան 

ՄԱՅՐ ԲԱՌԸ

Մայր բառի համը
Մի քիչ ուրիշ է ՝
Կաթնոտ է, ճաշոտ է,
Մածնոտ ու թանոտ է:

Մայր բառի գույնը
Մի քիչ ուրիշ է ՝
Կարմիր է, դեղին է-
Գույների նարոտ է:

Մայր բառի բույրը
Մի քիչ ուրիշ է ՝
Մայրոտ է...: Այդ բույրին
Ես միշտ էլ կարոտ եմ:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Փետրվար / 2021 : 13-57
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 18651անգամ
Վերջին լուրեր