23 / Փետրվար / 2021 : 14-21

Ոստիկանական գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը

 

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր՝ փետրվարի 23-ին անհնազանդության ակցիայի ժամանակ, ոստիկանների գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանին ոտքը: 

 Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։

Նշվում է, որ Ռազմիկ Արաբյանը հայրենադարձ է: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի՝ կառավարության շենքից դեպի մեկ այլ մասնաշենք տեղափոխվելու համար հազարավոր ոստիկաններ էին հավաքվել։ Ոստիկանությունը, նախքան Փաշինյանի դեմ ակցիայի սկիզբը բերման ենթարկեց բազմաթիվ քաղաքացիներ։

Դիտվել է 8537անգամ
Վերջին լուրեր