17 / Ապրիլ / 2020 : 12-46

 

Այսօր կկայանա Նարեկ Հախնազարյանի համերգը պարտադիր մեկուսացման վայրից՝ հյուրանոցներից մեկից

Այսօր՝ ժամը 20:00-ին, կառավարության պաշտոնական էջում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի «ոչպաշտոնական» համերգը պարտադիր մեկուսացման վայրից՝ երեւանյան հյուրանոցներից մեկից։

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ նշելով, որ անգամ պարտադիր մեկուսացումը չի խանգարի նրան՝ բոլորին թավջութակի ելևէջների ներքո երեկո պարգևելու համար։

 

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյան

Դիտվել է 2760անգամ
Վերջին լուրեր